ԱԱ-2022. Հայաստանի հավաքականը ժամանեց Շտուտգարտ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԱԱ-2022. Հայաստանի հավաքականը ժամանեց Շտուտգարտ




Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 3-ին չարտերային թռիչքով ժամանեց գերմանական Շտուտգարտ, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը սեպտեմբերի 5-ին կանցկացնի աշխարհի առաջնության ընտրական փուլի 5–րդ տուրի հանդիպումը Գերմանիայի հավաքականի դեմ։

Հայաստանի հավաքականը կհանգրվանի Շտուտգարտի «Ալտհոֆ» հյուրանոցում։ Այսօր կանցկացնի առաջին մարզումը Շտուտգարտում։

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի նախորդ 4 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2), գոլազուրկ ոչ ոքի խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ և 10 միավորով J խմբի առաջատարն է: Գերմանիան ունի 9 միավոր, Հյուսիսային Մակեդոնիան՝ 7, Ռումինիան՝ 6, Իսլանդիան՝ 3, իսկ Լիխտենշտեյնը կրել է 4 պարտություն:

Ֆոտո՝ ՀՖՖ