Playboy-ի աստղը բացահայտել է Դեն Բիլզերյանի մասին ճշմարտությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Playboy-ի աստղը բացահայտել է Դեն Բիլզերյանի մասին ճշմարտությունը




Ամերիկահայ միլիոնատեր, «Պոկերի արքա» Դեն Բիլզերյանը հայտնի է իր վարած շքեղ կյանքով: Մասնավոր ինքնաթիռով թռիչքներ աշխարհով մեկ, հանգիստ թանկարժեք զբոսանավերի վրա, մոդելներ, որոնք ոգևորությամբ նայում են նրան ... այս ամենը Բիլզերյանը պատրաստակամորեն ցուցադրում է սոցիալական ցանցերում, ինչի համար ստացել է «Ինստագրամի արքա» կոչումը:

Այնուամենայնիվ, շատերի մոտ հարց է առաջանում՝ սրտակերն իրո՞ք նման ճոխ կյանք է վարում, թե՞ Instagram-ում հրապարակված լուսանկարների հետևում ինչ-որ այլ բան կա թաքնված:

Playboy-ի 30-ամյա աստղ Լինդսի Պելասը, ով նախկինում հանդիպել է Դենի հետ, պատմել է, թե ինչպես է ապրում միլիոնատերը՝ նշելով, որ իր սոցիալական ցանցերի կադրերին կարելի է լիովին հավատալ:

«Դա 100 տոկոսով նրա իրական կյանքն էր: Ես այնքան էի հետաքրքրված, որ երբ առաջին անգամ հանդիպեցինք, եկա տուն և նկարագրեցի կատարվածը: Օրինակ, ես ունեի տասը էջ, որը կոչվում էր «Երբ ես հանդիպեցի Դեն Բիլզերյանին», քանի որ դա ամենաբուռն գիշերն էր»,- պատմել է Պելասը:


Լինդսին 23 տարեկան է եղել, երբ հանդիպել է Դենին, գրում է Daily Star-ը: Դենը անջնջելի տպավորություն է թողել աղջկա վրա: Շիկահերը հայտնվել է նրա տանը Հելոուինին և չի կարողացել թաքցնել իր զարմանքը` տեսնելով, թե ինչպես է ամեն ինչ ընկղմված շքեղության մեջ:

«Երբ վերադարձանք տուն, խոհանոցը լցված էր մրգերով, խորտիկներով և սկուտեղներով: Առաջին անգամն էր, որ տեսնում էի նման հսկայական քանակությամբ սնունդ: Համեմատության համար` ես եղել եմ Գոհաբանության օրվա ընթրիքի, բայց նման տեսարան չեմ հանդիպել, այն էլ Հելոուինին անծանոթ ինչ-որ մեկի տանը»,- նշել է մոդելը:

Լինդսիի խոսքով` Դենի հետ շփվելը մեծ առավելություն է տվել իրեն: Նա գտել է նոր հավատարիմ ընկերներ, իսկ միլիոնատերը ձեռնամուխ է եղել նրան համացանցում հայտնի դարձնելուն: Ըստ ամենայնի, դա Դենին հաջողվել է: Այժմ աղջիկը Instagram-ում ունի 8,4 միլիոն բաժանորդ: