«Անսահման երջանիկ եմ»․ Մարինկա Խաչատրյանի 24–ամյակի անակնկալն ու ֆոտոշարքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Անսահման երջանիկ եմ»․ Մարինկա Խաչատրյանի 24–ամյակի անակնկալն ու ֆոտոշարքը




Դերասանուհի Մարինկա Խաչատրյանն այսօր տոնում է 24–ամյակը։ Մարինկան Ինստագրամի իր էջում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել և մակագրել․

«Երջանիկ է նա, ով կարող է հավատարիմ մնալ ինքն իրեն։ Ես այսօր վստահ եմ, որ ամեն ինչ ունեմ երջանիկ լինելու համար։ Ես երջանիկ եմ իմ ընտանիքով, ընկերներով, աշխատանքով։
Ամեն տարի իր հետ տանում ա ինչ-որ մարդկանց ու բերում նորերին․ ինձ համար իմ ծննդյան օրը միշտ եղել է և կլինի տոն, որովհետև դուք իմ կողքին եք»,– գրել է դերասանուհին։

Հետգրությամբ Մարինկան ավելացրել է․ «Մի տխրեք, որ 1 տարով մեծանում եք: Սիրեք այն լուսավոր օրը, երբ դուք լույս աշխարհ եք եկել, ամեն տարիք իր հետաքրքրությունն ունի. 24 տարեկան... դե շնորհավոր ծնունդս»։

Սթորի բաժնում Մարինկան ցույց է տվել, թե ինչպես են կեսգիշերին մտերիմներն իրեն անակնկալ մատուցել՝ տորթով, շամպայնով, ծաղիկներով գալով իրեն հյուր։

«Անսահման երջանիկ եմ»․ կեսգիշերային տեսանյութերից մեկը մակագրել է Մարինկան։