Լրահոս

Գարիկ Պապոյանը տեսանյութ է հրապարակել 37-ամյակի առթիվ


Lurer.com-ը գրում է.

Հաղորդավար, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանը իր ինստագրամյան էջում նոր հոլովակ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է երգչուհի Սոնա Ռուբենյանը ուշ երեկոյան հաճելի անակնկալ մատուցում Գարիկին՝ ծննդյան 37-ամյակի առթիվ։

Հրապարակված տեսանյութում երևում է, որ Սոնան ծննդյան տորթի փոխարեն բրոկոլի է գնել ու վրան մոմեր շարել։

Հրապարակված տեսանյութին կից Գարիկը գրել է. «Էս իմ տարեդարձի ամենաօրիգինալ ու ամենախնդալու շնորհավորանքն էր։ Ընկերներ ջան, բոլորիդ շնորհակալություն շնորհավորանքների համար, իմ թանկ մարդիկ, մերսի, որ կաք»: