Ռիքի Մարտինն անճանաչելի է դարձել․ երգիչը երկրպագուներին շոկի է ենթարկել կերպարանափոխության արդյունքներով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռիքի Մարտինն անճանաչելի է դարձել․ երգիչը երկրպագուներին շոկի է ենթարկել կերպարանափոխության արդյունքներով




Երկրպագուները համակրելի Ռիքի Մարտինին հիշում են «Livin’ La Vida Loca» եւ նմանատիպ այլ հիթերով։ Սակայն 90-ականների կուռքի կերպարը զգալիորեն տարբերվում է նրանից, ինչպիսիքն նրան սովոր ենք տեսնել։

Ռիհաննայի Savage X Fenty Vol. 3 ապրանքանիշի նոր հավաքածուի ցուցադրության ընթացքում Ռիքին երկրպագուներին շոկի է ենթարկել իր տեքով։ Նա ոչ միայն սափրել է մորուքը, այլեւ, ամենայն հավանականությամբ, դիմել է կոսմետոլոգների օգնությանը՝ շտկելով այտոսկրերի ձեւը։ Ու թեեւ կերպարանափոխությունը բնական տեսք ունի, երաժիշտի դեմքը նկատոլիերոն փոխվել է, եւ այժմ նրան դժվար է ճանաչել։



Ի դեպ, Հոլիվուդում սկսել են հայտնիություն վայելել տղամարդկանց համար բյութի-պրոցեդուրաները։ Վերջերս կասկածներ կային, որ դրանց է դիմել նաեւ Զաք Էֆրոնը։ Երկրպագուները նշում էին, որ փոխվել են դերասանի շուրթերի, ծնոտի ձեւը, դեմքին տեսանելի է այտուցը, իսկ աչքերը կարծես փոքրացել են։

Լուսանկարները՝ Instagram, Emma McIntyre/Getty Images for
Rihanna’s Savage X Fenty Show Vol. 3 Presented by Amazon Prime Video