Ծանրորդ Վարազդատ Լալայանը երիտասարդների Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ծանրորդ Վարազդատ Լալայանը երիտասարդների Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր է




Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը հավասարը չունեցավ +109 կգ քաշայինների պայքարում:

Նա երկամարտի 447 կգ արդյունքով նվաճեց մինչև 23 տարեկանների չեմպիոնի կոչումը (206+241): 22-ամյա ծանրորդը սահմանեց մինչև 23 տարեկանների երեք ռեկորդ՝ պոկում, հրում վարժություններում և երկամարտում:

Լալայանը երկամարտում 447 կգ արդյունք ցուցաբերեց, որը ռեկորդային է Եվրոպայի առաջնությունում: