Դերասանուհի Նելլի Մելիքյանը Վահագնի թաղամասի դիմաց Toyota-ով բախվել է պարեկային ծառայության ավտոմեքենային. SHAMSHYAN.com - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դերասանուհի Նելլի Մելիքյանը Վահագնի թաղամասի դիմաց Toyota-ով բախվել է պարեկային ծառայության ավտոմեքենային. SHAMSHYAN.com



SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, հոկտեմբերի 13-ին, ավտովթարի է ենթարկվել սերիալներից հայտնի դերասանուհի Նելլի Մելիքյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում՝ ժողովրդին հայտնի Վահագնի թաղամասի մոտ, բախվել է մեկ այլ վթարի վայրում վթարն արձանագրող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս առաջ է ընթացել և բախվել մեկ այլ ավտոմեքենայի։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Մելիքյանը հայ հանդիսատեսին հայտնի է մի շարք սերիալներից՝ «Երկուսով», «Ընտանեկան գաղտնիքներ» և այլն։