Լրահոս

Սկանդալ` չեչեն գործարարի հայազգի կնոջ և Տիմատիի նախկին սիրեցյալի միջև




Վերջերս համացանցում սկանդալ է տեղի ունեցել Տիմատիի նախկին սիրեցյալ Անաստասիա Ռեշետովայի շուրջ: Լուրեր էին պտտվում, որ մոդելը հանդիպում է ամուսնացած չեչեն գործարար Բատիր Ագաևի հետ:

Այդ ժամանակ նրա կինը՝ Էմլիյա Կազանջյանը, իր Instagram-ում հայտարարեց, որ Անաստասիան դեռ պետք է հասնի իրեն: Դրանից հետո Տիմատին հրապարակեց երկիմաստ հաղորդագրություն. «Բակի շունը կարող է կրել թեկուզ ամբողջ աշխարհի ոսկին, սակայն երբեք եղնիկ չի դառնա։ Եվ խնդիրն այն չէ, թե ով է ում պետք է հասնի, խնդիրն այն է, որ հարկավոր է եղնիկ ծնվել»:

Ինստագրամյան էջի Stories բաժնում Ռեշետովան խոստովանել է, որ նախկին ընտրյալի նման արձագանքին չէր սպասում։ «Դա տղամարդկայնորեն շատ ճիշտ է։ Նա պաշտպանել է իր երեխայի մորը։ Առավել եւս, նա գիտի ճշմարտությունն իմ մասին եւ գիտի, որ այդ անհեթեթությունները ոչ ավելին են, քան նախանձ կանանց (տղամարդկանց եւս) դատարկախոսություն»,- նշել է մոդելը։

Ավելի վաղ Ռեշետովան, ով վերջերս իսլամ է ընդունել, իր անվան շուրջ պտտվող ասեկոսեներն անվանել է «վճարովի լցոնումներ» և PR: