15 տարի առանց Վարդուհի Վարդանյանի… Ի՞նչ են գրում ընկերները. Վարդուհու վերջին տեսանյութը՝ մահից առաջ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

15 տարի առանց Վարդուհի Վարդանյանի… Ի՞նչ են գրում ընկերները. Վարդուհու վերջին տեսանյութը՝ մահից առաջ



Վարդուհի Վարդանյանը համարվում էր ամենահզոր ձայն ունեցող հայ երգչուհիներից մեկը:



Ցավոք, երգչուհին կարճ կյանք ունեցավ. 2006 թվականի հոկտեմբերի 15-ին Սևան -Մարտունի մայրուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով նա մահացավ:



Նա համարվում էր նաև ամենախաղաղասերը շոու բիզնեսում: Գրեթե չկար մեկը, ում հետ նա խնդիրներ ունեցած լիներ: Գործընկերները Վարդուհուն կատակով «աղավնի» էին անվանում:



Այսօր՝ հոկտեմբերի 15-ին , լրանում է Վարդուհի Վարդանյանի մահվան 15-րդ տարելիցը:

Քրիստինե Պեպելյանը հրապարակել է Վարդուհու լուսանկարը:



«Կարոտում եմ»,-դրան կից գրել է նա:

Վարդուհուն անդրադարձել է նաև Հռիփսիմե Հակոբյանը:




Նա նույնպես լուսանկար է հրապարակել և դրան կից գրել է.

«Հենց սենց անձրևոտ մի օր. 15 տարի»: