Քորթնի Քարդաշյանն ընդունել է Թրեւիս Բարքերի ամուսնության առաջարկը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քորթնի Քարդաշյանն ընդունել է Թրեւիս Բարքերի ամուսնության առաջարկը




42-ամյա Քորթնի Քարդաշյանը կամուսնանա իր 45-ամյա սիրելիի՝ Թրեւիս Բարքերի հետ, ով Blink-182 խմբի թմբկահարն է: Զույգը նշանադրվել է այս հանգստյան օրերին: Բարքերը Կալիֆորնիայի ափերից մեկում ռոմանտիկ արարողություն է կազմակերպել վարդերով ու մոմերով: Երաժիշտը ծնկի է իջել ու Քարդաշյանին ամուսնության առաջարկություն արել:

«Ընդմիշտ»,- Ինստագրամում հրապարակած լուսանկարներին կից գրել է Քորթնին:



Նրանց սիրավեպի մասին հայտնի է դարձել այս տարվա հունվարին: Քորթնին ու Թրեւիսը շատ վաղուց են ծանոթ, ընկերներ են եղել: Ամռանը միասին հանգստացել են Լաս Վեգասում: Ոճաբան Գլեն Կոկոն նրանց լուսանկարներն էր տեղադրել ու նշել, թե հասկանում է՝ ինչու են մարդիկ հենց Վեգասում ամուսնանում: Այդ գրառումը մեծ իրարանցում էր առաջացրել, օգտատերերը կարծել էին, որ Քարդաշյանն ամուսնացել է:



Քարդաշյանն ու Սքոթ Դիսիքը 3 երեխա ունեն, նրանց ավագ որդին՝ Մեյսոնը, 11 տարեկան է, Պենելոպան՝ 9, իսկ Ռեյնը՝ 6:



Բարքերը 2001-2002 թվականներին ամուսնացած է եղել Մելիսա Քենեդու հետ, իսկ 2004-ից 2008 թվականներին՝ Շեննա Մոուքլերի: Նա 17-ամյա դուստր ու 15-ամյա որդի ունի՝ Լենդոնն ու Ալաբաման: