Էմմիի հուզիչ շնորհավորանքը Նադեժդա Սարգսյանի տարեդարձին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էմմիի հուզիչ շնորհավորանքը Նադեժդա Սարգսյանի տարեդարձին




Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, որն ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում կիսվել է արխիվային լուսանկարներով։



Իր Instagram-ում տեղադրված կադրերում երգչուհին պատկերված է մայրիկի՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգչուհի Նադեժդա Սարգսյանի հետ։ Հրապարակմանը կից երգչուհին շնորհավորելով մայրիկի ծննդյան օրը՝ գրել է․



«Կարոտից ուղեղս բթանում է: Ես երջանիկ եմ և ուրախ, բայց լինում են օրեր, երբ շունչս կտրվում է: Ուզում եմ խոսել ծնողներիս հետ, տեսնել նրանց, գրկել... բայց երբ գիտակցում եմ, որ հնարավոր չէ դա անել, օգնության է գալիս իմ մեջ ապրող փոքրիկ ռոբոտը: Մեկ-մեկ էլ վալերյանան: Մամ, դու իմ հավերժ գեղեցկուհին ես», - հրապարակմանը կից գրել է երգչուհին, ապա հեշթեգերում գրել է․ «ծնունդդ շնորհավոր, մամ»: