18+. Չգիտեի, որ այդ ծաղրածուները կնկարեն․ Ալեքսանդր Գրիգորյանը՝ Ռեյնջերսի դեմ խաղից առաջ արված սկանդալային տեսանյութի մասին. Armsport.am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

18+. Չգիտեի, որ այդ ծաղրածուները կնկարեն․ Ալեքսանդր Գրիգորյանը՝ Ռեյնջերսի դեմ խաղից առաջ արված սկանդալային տեսանյութի մասին. Armsport.am




Armsport.am-ը գրում է.

Համացանցի ռուսական տիրույթում տեսանյութ է հայտնվել, որում երևում է՝ ինչպես է «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հայհոյախառն բառերով մոտիվացրել թիմին Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Ռեյնջերսի» դեմ կայացած արտագնա խաղից առաջ (1-0):

Matc TV-ի հետ զրույցում Գրիգորյանը, որը ներկայումս գլխավորում է ԲԿՄԱ-ի կանանց թիմը, մեկնաբանել է իր խոսքը։

«Դա «Ռեյնջերսի» դեմ արտագնա խաղից առաջ էր։ Իհարկե, չգիտեի, որ այդ ծաղրածուները կնկարեն ինձ։ Այդ նրանք էին պատկերել տրիբունաները, հասկանում էի, որ լեփ-լեցուն մարզադաշտ է լինելու։ Մեզ մի քանի օր առաջ հաղորդել էին, որ անշլագ է լինելու։ Իրավիճակը թուլացնելու համար աշխատանքներ էի տանում նրանց հետ։

Հիմա տեսնում եք՝ ֆուտբոլիստներն ինչպիսին են, պիտի միշտ հասկանաս, որ կարող են քեզ նկարել։ Չնայած այդ տեսանյութի կոպտությանը՝ տղաները չընկրկեցին և գերազանց խաղ ցույց տվեցին, պարտվեցին, բայց արժանի խաղով, կռվեցին։ Տրիբունաները նրանց վրա չազդեցին։ Այդ տեսանյութում, հավանաբար, ոչ պարկեշտ բառապաշարի ավելցուկ կար, բայց առհասարակ մոտիվացիոն ճառերը օգնում են։ Եթե չօգնեին, չէի ասի։

Ես աշխատում եմ ԲԿՄԱ-ի կանանց թիմի հետ, հասկանում եմ տարբերությունը։ Պարզ է, որ աղջիկների հետ այդպես չեմ շփվի»,- Գրիգորյանի խոսքերն է փոխանցում Match TV-ն։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Տեսանյութը պարունակում է հայհոյանքներ։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում