Լրահոս

Երկու ամիս առաջ ամուսնացած միլիոնատիրոջը մահացած են գտել գիշերային ակումբում




Վիվեկ Չադան հյուրանոցային բիզնես ուներ և միլիոնատեր էր դարձել, երբ դեռ նույնիսկ երեսունը չէր բոլորել, գրում է Daily Mail-ը:

Վերջին տարիներին Չադեի համար մեծ ապագա էր կանխագուշակվել։ Տղային հաջողվել էր հիմնել Nine Group ընկերությունը, որն այժմ մի քանի հյուրանոցներ է շահագործում Մեծ Բրիտանիայում: Չնայած բիզնեսում ունեցած հաջողություններին՝ Վիվեկին հասցրեց նաև դասավորել իր անձնական կյանքը։ Վերջերս 33-ամյա միլիոնատերը ամուսնացավ իր կյանքի սիրո՝ Ստատտի Չադեի հետ։ Սակայն ընտանեկան երջանկությունը երկար չտեւեց. տոնակատարությունից ընդամենը երկու ամիս անց գործարարին մահացած են գտել Լոնդոնի կենտրոնում գտնվող ակումբներից մեկում, հաղորդում է պարբերականը։

Պարզվել է, որ երիտասարդը կորցրել է գիտակցությունը և մահացել գործընկերների հետ շքեղ ակումբում անցկացրած գիշերից հետո։ Դիահերձման արդյունքները դեռ հայտնի չեն, սակայն միլիոնատիրոջ ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ մահը տվրա է հասել «բնական պատճառներով»: Վարկածներից մեկի համաձայն՝ նա սրտի կաթված է ստացել։ Միևնույն ժամանակ, տղան նախկինում առողջական որևէ խնդիր չի ունեցել։ 29-ամյա այրին դեռ չի կարողանում ուշքի գալ.

«Մենք ամուսնացանք ընդամենը երկու ամիս առաջ, և դա հիանալի էր: Իսկ հիմա ստիպված եմ բախվել իմ կյանքի սիրո կորստին»,- ասել է աղջիկը:

Ըստ Companies House-ի հաշվետվությունների՝ Vivec's Nine Estates Limited-ը 2017-ից 2019 թվականներին վաստակել է 2,5 միլիոն ֆունտ ստերլինգ: Բացի այդ, միլիոնատիրոջ ընկերությանն են պատկանում շքեղ առանձնատներ, այդ թվում՝ չորս աստղանի O2 Arena հյուրանոցը Լոնդոնում, ինչպես նաև չորս Holiday Inn հյուրանոցները: Նա նաև ունի փաբ Սուրեյում և վերջերս պայմանագիր է կնքել Pizza Hut-ի հետ, որի համար Վիվեկն արդեն ընդլայնման ծրագրեր էր մշակել: