Armcomedy-ն լքել է Armnews-ը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Armcomedy-ն լքել է Armnews-ը


«Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Արմքոմեդի» քաղաքական-երգիծական հաղորդաշարը ամառային արձակուրդներից հետո վերադառնում է եթեր, բայց ոչ թե «Արմնյուզի», այլ «Յութուբի» եթեր։ Փաստորեն «Արմնյուզը» դեռևս եթեր վերադառնալու պլաններ չունի՝ նկատի առնելով, որ հեռուստաընկերության ամենադիտվող նախագծերից մեկը տեղափոխվել է «Յութուբ»։


Հիշեցնենք, որ մենք գրել էինք՝ «Քառյակ մեդիայի» կազմում գործող «Tert․am», «Արմնյուզ» լրատվամիջոցները ընտրություններից հետո պասիվացան։ Սկզբում աշխատակազմերին ասվել էր, որ արձակուրդ են գնում, սակայն արդեն հոկտեմբերի վերջն է, եւ ոչ մի նորություն չկա նախկին ռեժիմին վերադառնալու մասին։ Որոշ տեղեկություններով, նրանց հովանավոր Միքայել Մինասյանը որոշել է ակտիվ քաղաքականությամբ չզբաղվել եւ դաշտը զիջել պաշտոնական ընդդիմությանը՝ ԱԺ անցած ուժերին։ Տասնամյակների ընթացքում ստեղծված նրա իմպերիան, ըստ էության, կազմաքանդվում է։ Լուրեր են շրջանառվում, որ նա վաճառում է «Արմնյուզը», որն այս ընթացքում բավականին բարձր ռեյտինգ եւ լսարան է հավաքել։ Եվ քանի որ ՀԸ-ն նաեւ մի քանի միլիոն վարկ ունի, գնորդ չեն գտնում։