Բացասական մեկնաբանություններն ինձ չեն զայրացնում․ Արթուր Ջանիբեկյանի կնոջ անկեղծ խոստովանություններն ու շքեղ look-երը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բացասական մեկնաբանություններն ինձ չեն զայրացնում․ Արթուր Ջանիբեկյանի կնոջ անկեղծ խոստովանություններն ու շքեղ look-երը




Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է Արթուր Ջանիբեկյանի կնոջը՝ Էլինա Ջանիբեկյանին։


THT հեռուստատեսության գլխավոր տնօրեն, Comedy Club Production-ի հիմնադիր, պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանը, բավական հայտնի է ռուսական շոու բիզնեսում։



Զույգը 4 երեխա ունի՝ 3 որդի և 1 դուստր։


Էլինան դեռ մանկուց երազում էր դերասանուհի դառնալու մասին։



Տարիներ առաջ նրա երազանքը վերջապես իրականացավ։


Մոսկվայի պետական թատրոնի բեմում տեղի ունեցավ «Օ~, կանայք» ներկայացման պերմիերան, որում Էլինան մարմնավորել է գլխավոր հերոսուհուն:



Սակայն այդ ամենն Էլինային հեշտ չի տրվել։ Առաջին հերթին պետք էր համոզել ամուսնուն։


«Ես մեծ ընտանիք ունեմ, և բոլորը բավական բարեհաճ էին տրամադրված իմ` բեմում խաղալու ցանկությանը: Միակ մարդը, ում հարկավոր էր համոզել, ամուսինս էր:



Մենք երկար ենք եկել նրան, որ ես կարող եմ լինել ոչ միայն մայր, կին, տնային տնտեսուհի, այլ նաև թատրոնի դերասանուհի, ով կարող է արժանի հանդես գալ բեմի վրա»,- իր հարցազրույցներից մեկում պատմել է Էլինան։



Վերջինիս խոսքով՝ ինքը նաև հոբբի ունի․ «Շատ եմ սիրում ինչ-որ բան իմ ձեռքով պատրաստել: Օրինակ, ունեմ hand made օղագոտիների մի անբողջ հավաքածու:



Կարող եմ մի բան գնել ուղղակի որովհետև ցանկանում եմ այն ձևափոխել կամ զարդարել: Դրանք կարող են լինել գլխարկներ, զգեստ և այլն:



Բացի այդ, ես ինքս եմ զբաղվել մեր տան նորոգման աշխատանքներով` առանց դիզայներների օգնության»:


Այս տարի զույգն իրենց կրտսեր որդուն՝ Արեգին, մկրտել էր Հայաստանում՝ Վարդենիսի Սբ. Հակոբ Մծբինեցու եկեղեցում։


Թեև Էլինան բավալան ակտիվ է ինստագրամյան հարթակում, սակայն մի առիթով նշել է, որ ինքը հստակ գիտի, թե ինչն է պետք ներկայացնել սոցցանցերում, իսկ ինչը՝ հեռու պահել հանրության աչքից։


«Անկեղծորեն կարծում եմ, որ Instagram-ն այն վայրը չէ, որտեղ պետք է կիսվել ամենանվիրական բաներով և անձնական կյանքը հանրային, իսկ երեխաներին որոշ չարախոսների քննարկման առարկա դարձնել։



Այդ պաճառով ես կիսվում եմ միայն ինքս ինձնով, ինձ հարազատ վայրերով, հետաքրքիր պատմություններով, էպատաժային կերպարներով, որովհետև Instagram-ը ստեղծագործելու համար որոշակի վայր է, որը մարդկանց պետք է դրական էմոցիաներ պարգևի։



Իմ հետ կապված բացասական մեկնաբանություններն ինձ չեն զայրացնում, բայց ես էլ ունեմ իմ «աքիլեսյան գարշապարը», որը երբեք քննարկման չեմ դնում։



Բոլոր մարդիկ տարբեր են, և մենք պետք է ադեկվատ ընդունենք և հասկանանք, որ մեր աշխարհը չպետք է գոյություն ունենա առանց չարի։ Որպեսզի այն չհաղթանակի, պետք է պայքարենք մինչև հաղթելը»։



Հավելենք, որ Էլինան պարբերաբար խոսում է Հայաստանի և դրա հանդեպ տածած իր մեծ սիրո մասին` նշելով, որ հպարտանում է իր ազգությամբ:



Նա տարբեր միջոցառումների ժամանակ հաճախ ներկայանում է նաև հայկական տարրեր պարունակող հագուստներով։



Նա շատ հաճախ կրում է նաև հայ դիզայներների հագուստները։



Նշենք նաև, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Էլինան գրեթե ամեն օր գրառումներ ու հրապարակումներ էր անում ինստագրամյան իր էջում։