Երանի հետ բերեինք ժամանակը. Անահիտ Սիմոնյանը Հայկոյի և իրենց որդու մասնակցությամբ արխիվային տեսանյութ հրապարակել. անհնար է չհուզվել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երանի հետ բերեինք ժամանակը. Անահիտ Սիմոնյանը Հայկոյի և իրենց որդու մասնակցությամբ արխիվային տեսանյութ հրապարակել. անհնար է չհուզվել



Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ինստագրամյան իր էջում Հայկոյի և իրենց որդու՝ Արմանի մասնակցությամբ արխիվային տեսանյութ է հրապարակել:


«Հիշում եմ, թե ինչպես համոզեցի Հայկոյին, որ համաձայնի Արմանին ուղարկել ճամբար: Եվ երբ նա համաձայնեց, նրանք երկուսով ուղևորվեցին այնտեղ: Ինչքան էր նա պաշտում Արմանին: Ավելի լավ հայրիկի ես երբեք կյանքում չեմ տեսել: Երանի հետ բերեինք ժամանակը»,- տեսանյութին կից գրել է Անահիտը:

Հավելենք, որ այսօր Անահիտն ինստագրամյան իր էջում Հայկոյի երգն էր հրապարակել՝ կից գրելով.
«Քո արվեստը հավերժ կապրի: Եվ մենք կշարունակենք այն, ինչ դու չհասցրիր »:



Երգչուհին հրապարակմանը կից նաև ավելացրել է «շուտով» հեշթեգը:
Հիշեցնենք, որ Հայկոյի մահից հետո Անահիտը հուզիչ գրառումներ էր արել՝ ներողություն խնդրելով Հայկոյից, որ չի կարողացել նրան օգնել: