Ինչ լուսանկարներ է հրապարակում Ռոբերտ Քոչարյանի հարսն ինստագրամում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչ լուսանկարներ է հրապարակում Ռոբերտ Քոչարյանի հարսն ինստագրամում




Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները մշտապես հանրության ուշադրության կենտրոնում են:



Թեև նրանք հանրության աչքից փորձում են հեռու պահել իրենց անձնական կյանքը, այնուամենայնիվ, հետաքրքրությունը նրանց հանդեպ տարիների ընթացքում չի մարում:



Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կինը Զարուհի Բադալյանն է: Նա ԱԺ նախկին պատգամավոր Վոլոդյա Բադալյանի դուստրն է:



Զարուհի Բադալյանը ստացել է կառավարչի մասնագիտացում: 2002-2008թթ. նա աշխատել է ՀՀ ԿԲ-ի բանկային վերահսկողության, բանկային մեթոդաբանության և վերլուծությունների վարչություններում որպես բանկային վերլուծաբան, բանկային մեթոդաբան:



2008 թվականից ի վեր հանդիսանում է աշխարհահռչակ հագուստի բրենդեր ներկայացնող «ԳՐԻՏՏԻ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի անդամ: Այս ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը, ի դեպ, Զարուհի Բադալյանի ամուսինն է` Սեդրակ Քոչարյանը:



Նախորդ տարի լրացել է Սեդրակի և Զարուհու ամուսնության 17 տարին: Նրանք 4 երեխա ունեն ՝3 դուստր և 1 աղջիկ:



«Գնահատում եմ կյանքի ցանկացած շրջան, որում ապրում եմ… որոշ փուլեր առավել կարևոր են… Ընտանիքի հանդեպ սերը պետք է անվերապահ լինի…



Խաղաղություն հաստատելու համար պետք է ուղղակի միասին լինել, սիրել իրար և հարազատներին բերել խաղաղություն և ուրախություն»,-ընտանեկան լուսանկարներին կից գրել է Զարուհին:



Տարիներ առաջ Dolce&Gabbana-ի` Instagram-ի պաշտոնական էջում հրապարակվել էր Վասպուրականի, Էրզրումի, Արցախի, Զանգեզուրի, Լոռու և Սասնա ավանդական տարազներով մեր հայրենակիցների ընտանեկան նկարը:



Լուսանկարում կար նաև Զարուհի Բադալյանը: Dolce&Gabbana-ն մեդիանախագիծ էր սկսել՝ «Ընտանիքը մեր հենարանն է» վերտառությամբ:



Դրա շրջանակներում քարոզվում էր ընտանիքի դերն ու կարևորությունը:



Իրական արժեքները գնահատողները կարող էին ցանկություն հայտնել և «dgfamily» ակտիվ հղմամբ ընտանեկան իրենց լուսանկարը տեղադրել համացանցում:



Եթե իտալացի ոճաբաններին այն դուր գար, լուսանկարը` բրենդի տարբերանշանով, հայտնվում էր պաշտոնական կայքէջի համանուն ալբոմում: