Վազգեն Թևանյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ կիսաեզրափակիչ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վազգեն Թևանյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ կիսաեզրափակիչ


Մ23 տարեկանների աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում ազատ ոճային ըմբիշ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը 5-4 հաշվով դժվարին հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ Ջունեյթ Բուդակի նկատմամբ ու դուրս եկել կիսաեզրափակիչ։


Մ23 տարեկանների աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Թևանյանը կգոտեմարտի Մոլդովայի ներկայացուցիչ Նիկոլայ Գրահմեզի հետ։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 3-1 հաշվով հաղթել է ԳԵրմանիայի ներկայացուցիչ Շամիլ Ուստաևին, իսկ 1/8 եզրափակչում Թևանյանը 11/2 հաշվով առավելության է հասել Ուզբեկստանի ներկայացուցչի նկատմամբ։