Լրահոս

Չեմ սահմանափակվելու այսքանով. Բաչկովը բրոնզե մեդալակիր դառնալու մասին




Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության արդեն իսկ եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը նպատակ ունի մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության, Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին:

Աշխարհի առաջնությունից վերադառնալուց հետո Բաչկովը լրագրողների հետ կիսվելով ԱԱ-ից ստացած տպավորություններով՝ ասաց. «Տխուր է, որ աշխարհի առաջնությունից էլի բրոնզե մեդալով վերադարձա, սակայն չեմ սահմանափակվելու այսքանով` ամեն ինչ անելու եմ աշխարհի չեմպիոն դառնալու համար»:

Բաչկովը ցանկություն հայտնեց մասնակցելու 2022 թվականնի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, սակայն դեռևս վերջնական որոշում չի կայացրել:

«Ինձ համար ավելի բարդ ստացվեցին Օլիմպիական խաղերը, քան այս ԱԱ-ն: Ի սկզբանե չպիտի մասնակցեի ԱԱ-ին, սակայն հարազատներս համոզեցին: Եվ գումարի տեսանկյունից՝ վաստակած փողը կծառայի այլ բարի նպատակների»,- ասաց նա: