Լրահոս

Որքա՞ն է պետք սեքսով զբաղվել` իմունիտետը բարձրացնելու համար. բացատրում են գիտնականները․ 16+




«Դաշնային լրատվական գործակալությունը», վկայակոչելով ավստրալական Վոլոնգոնգի համալսարանի մասնագետների հետազոտությունը, բացատրել է, որ կանոնավոր սեքսը երջանկության հորմոն է արտադրում, որը դրականորեն է ազդում մարդու ֆիզիկական առողջության վրա։

Ինչպես պարզվել է, շաբաթական 2-3 անգամ ինտիմ հարաբերությունը բարձրացնում է իմունիտետը՝ նվազեցնելով գրիպով ու մրսածությամբ հիվանդանալու վտանգը։ Ավելին, սեքսն օգնում է թեթևացնել գլխացավերն ու դաշտանային ցավերը՝ օգնելով կանանց վերականգնել իրենց կանոնավոր ցիկլը:

Ծերության ժամանակ սեքսը դրական է ազդում հիշողության վրա, քանի որ զուգընկերոջ հետ հուզական կապը կարևոր դեր է խաղում ուղեղի ճանաչողական գործառույթների պահպանման գործում։