Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Աշխարհի չեմպիոն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Աշխարհի չեմպիոն




Ազատ ոճային ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Սերբիայում ընթացող աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության եզրափակիչում գոտեմարտել է ռուս Արտուր Չեբոդաևի հետ և 11-7 հաշվով հաշվով փայլուն հաղթանակ տարել՝ նվաճելով երիտասարդների ԱԱ-ի ոսկե մեդալը։

Հարությունյանը կիսաեզրափակիչում 5-0 հաշվով հաղթել էր Ղազախստանի ներկայացուցիչ Ասիլ Այտակինին, իսկ պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 11-1 հաշվով հաղթել էր Հունգարիայի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում Արսենը գոտեմարտել էր Գերմանիայի ներկայացուցիչ Նիկո Մեգերլեի հետ և 6-0 հաշվով հաղթանակ տարել: Իսկ քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 10-0 հաշվով հաղթանակ էր տարել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մուհամադ Մոկաևի նկատմամբ: Հայտնում է armsport.am-ը։