Հրաչ Մուրադյան. «38-ը սովորականի պես եկավ, բայց անսովորության զգացողություն բերեց իր հետ» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հրաչ Մուրադյան. «38-ը սովորականի պես եկավ, բայց անսովորության զգացողություն բերեց իր հետ»




Այսօր Հրաչ Մուրադյանի ծննդյան օրն է։ Այս առիթով հաղորդավարն իր Instagram-ում նոր գրառում է կատարել՝ կիսվելով մտորումներով․

«Մայրս այսօր հորս փոխարեն էլ է շնորհավորանքներ ընդունելու...

Կարճ, կոնկրետ, բայց փորձով լիքը 38-ը եկավ:

38-ը սովորականի պես եկավ, բայց անսովորության զգացողություն բերեց իր հետ: Ծառը տնկած է, տունը կառուցած, զավակն էլ մեծանում է...

Բոլորն ովքեր պատահեցին կյանք կոչվող ուղևորության 38 կանգառներին ինձ դարձրին այնպիսին` ինչպիսին եմ: Շարժվում ենք առաջ` իհարկե նոր կանգառներով, բայց ոչ երբեք վերջնակետի մասին մտածելով: Շնորհավոր 38-ս: Լավագույն էլ Ձեզ», - գրել է Հրաչ Մուրադյանը։