Հայելու բեկորներով պատված զգեստ և հարսանիք քաղաքապետարանում. Գեթի կայսրության միլիարդատեր ժառանգորդուհու պսակադրությունը վարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայելու բեկորներով պատված զգեստ և հարսանիք քաղաքապետարանում. Գեթի կայսրության միլիարդատեր ժառանգորդուհու պսակադրությունը վարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը



Ամերիկացի նավթային մագնատ, պատմության մեջ առաջին դոլարային միլիարդատերերից մեկը և «Գեթի» թանգարանի և մի ամբողջ «կայսրության» հիմնադիր Փոլ Գեթիի ծոռնուհի Այվի Գեթին ամուսնացել է լուսանկարիչ Տոբիաս Ալեքսանդր Էնգելի հետ:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, միլիարդատիրոջ ժառանգրդուհի, նկարիչ և մոդել Այվիի պսակադրությունը տեղի է ունեցել Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարանի շենքում: Աստղային արարողությունը վարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:



Միջոցառմանը ներկա են եղել դերասանուհի Անյա Թեյլոր Ջոյը, երգչուհի Օլիվիա Ռոդրիգոն և Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը:

Այվին ամուսնացել է Ջոն Գալյանոյի հարսանյաց զգեստով, որն ամբողջովին պատված էր հայելու բեկորներով:

«Սա պարզապես այն ամենն է, ինչի մասին երազում էի և նույնիսկ ավելին»,- ասել է հարսնացուն: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրա ընտրած ոճը հարսանեկան արարողության համար նվիրված է եղել իր տատին, որը մեծացրել է իրեն և մահացել է 2020 թվականին: Գեթիի տատիկի զարդերը լրացրել են նրա տեսքը հարսանյաց հանդեսի ժամանակ: