Լրահոս

Հենրիխ Մխիթարյան․ «Ես կվերադառնամ Դորտմունդ»




Հայաստանի հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վստահություն է հայտնել, որ մի օր կվերադառնա Դորտմունդ։ Այս մասին նա ասել է գերմանական Sport 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է football-italia.net-ը։

«Ես շարունակում եմ կապի մեջ լինել մարդկանց հետ Գերմանիայում եւ երբեք չեմ մոռանա Դորտմունդում անցկացրած ժամանակը՝ իմ կարիերայի լավագույն ժամանակահատվածը։ Երբեք չեմ մոռանա այնտեղ անցկացրած հրաշալի ժամանակը։

«Շախտյորում», «Մետալուրգում», «Բորուսիայում» մարզիչներն ու նախկին թիմակիցներս ինձ դարձրել են այն խաղացողը, որն այսօր եմ։ Մեկ բան հաստատ է՝ ես կվերադառնամ Դորտմունդ։ Ես չգիտեմ՝ դա կլինի ֆուտբոլիստի կարգավիճակում, թե ոչ, բայց որպես հանդիսական անպայման կլինի։

Ես ցանկանում եմ ինչքան հնարավոր է երկար խաղալ, բայց դա կախված է բազմաթիվ գործոններից։ Միտքս ասում է, որ դեռ հինգ կամ վեց տարի կարող եմ վայելել խաղը։ Հույս ունեմ, որ իմ մարմինը զգում է նույնը։ Ես հասկանում եմ, որ կարիերայիս շատ տարիներ չեն մնացել։ Հիմա ձգտում եմ վայելել խաղի ամեն վայրկյանը»,- ասել է 32-ամյա ֆուտբոլիստը։

Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։