Լրահոս

Apple-ը ապակե iPhone է ստեղծել




Apple ընկերությունն արտոնագրել է ապակե գաջեթներ՝ iPhone, Apple Watch եւ այլ սարքեր։ Այս մասին հայտնում է LentaRu-ն՝ հղում անելով Patently Apple-ին։

ԱՄՆ Արտոնագրերի եւ ապրանքանիշների գերատեսչությունում (USPTO) գրանցված հայտում սմարթֆոնը նկարագրվում է որպես ամբողջովին ապակուց սարք: Փաստաթղթերի համաձայն՝ Apple-ի ինժեներները ներկայացնում են ամբողջությամբ ապակուց պատրաստված iPhone։ Մասնագետները պարզաբանում են, որ այս նյութի ընտրության շնորհիվ կարելի է հեռախոսի ողջ մակերեսը սենսորային դարձնել՝ այդպիսով իրականում «փաթաթելով» էկրանը գաջեթի շուրջը։

Սարքի շնորհանդեսում ասվում է մի տեխնոլոգիայի մասին, որը թույլ է տալիս բարձրախոսների եւ խոսափողի կորպուսում պերֆորացիաներ կատարել։ iPhone-ի ծրագրային ապահովումը պատկերը կցուցադրի էկրանին՝ կախված նրանից, թե որ կողմից է օգտատերը պահում սարքը:

Փաստաթուղթը ներառում է նաեւ այլ գաջեթներ, որոնք պատրաստված են ապակուց։ Դրանց թվում են՝ Apple Watch ժամացույցը եւ Mac Pro համակարգիչը՝ տարբեր դիզայնով: Apple-ի արտոնագիրը գրանցվել է նոյեմբերի կեսերին: