Նատալյա Օրեյրոն հետեւորդներին կոչ է արել օգնել Սյունիքի Վերիշեն գյուղին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նատալյա Օրեյրոն հետեւորդներին կոչ է արել օգնել Սյունիքի Վերիշեն գյուղին




Ուրուգվայցի երգչուհի եւ դերասանուհի Նատալյա Օրեյրոն տեսաուղերձ է ձայնագրել, որում իր արգենտինացի երկրպագուներին կոչ է արել մասնակցել «Հայաստան» համահայկական հիմադրամի ամենամյա հեռուտամարաթոնի շրջանակներում անցկացվող դրամահավաքին։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ դրամահավաքով կզբաղվի նաեւ «ՅՈւՆԻՍԵՖ»-ի արգենտինական մասնաճյուղը։ Հավաքված միջոցները կուղղվեն Սյունիքի Վերիշեն գյուղի մանկապարտեզի վերանորոգմանը»,- ասել է Օրեյրոն։

«Հայաստան» համահայկական հիմադրամի ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի անց կկացվի նոր ձեւաչափով։ Այն կմեկնարկի նոյեմբերի 25-ին՝ ժամը 18:00-ին, Հանրային հեռուստատեսության եթերով․ հիմնադրամի թիմը կներկայացվի 2020-21 թվականներին իրականացված ծրագրերը Հայաստանում եւ Արցախում: