Լրահոս

Որոշել են միմյանց ընդառաջ գնալ․ երկար դադարից հետո արքայազն Չարլզն եւ արքայազն Հարին հաշտվել են




Արքայազն Չարլզը կրտսեր որդու հետ մոտ 8 ամիս չի շփվել։ Վերջին անգամ նրանք Հարիի հետ հանդիպել են արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը՝ ապրիլին։ Բացի այդ, Ուելսի արքայազնը հնարավորություն չի ունեցել ծանոթանալ իր նորածին թոռնուհու՝ Լիլիբեթի հետ։ «Չարլզի համար ցավոտ էր, երբ Հարին եւ Մեգանը հրաժարվեցին իրենց տիտղոսներից, լքեցին ընտանիքը եւ մեկնեցին արտասահման», - պարզաբանել է թագավորական աղբյուրը։

Այնուամենայնիվ, աղբյուրների խոսքով, հայր ու որդի վերջապես որոշել են ընդառաջ գնալ միմյանց, թեեւ դա հեշտ չի եղել երկուսի համար էլ։ «Այժմ նրանք բաց են երկխոսության համար, բայց չեմ կարծում, որ ամեն ինչ հարթ է», - պատմել է թագավորական ընտանիքին մոտ կանգնած մի մարդ, - հազիվ թե նրանք զանգահարում են միմյանց շաբաթը մեկ անգամ»։ Շատերին անհանգստացնում է այն հարցը, թե երբ Հարին իր ողջ ընտանիքով կայցելի Մեծ Բրիտանիա։ Հայտնի է, որ Հարին եւ Մեգանը Սուրբ Ծնունդը երեխաների հետ կանցկացնեն ԱՄՆ-ում, սակայն հույս կա, որ նրանք կմիանան Եղիսաբեթ Երկրորդի կառավարման 70-ամյա հոբելյանին։


Աղբյուրը՝ Ok-magazine
Լուսանկարը՝ GettyImages