Հայտնի են «Ոսկե Գրամոֆոն» 2021-ի մրցանակակիրների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնի են «Ոսկե Գրամոֆոն» 2021-ի մրցանակակիրների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ




Մոսկվայում՝ Կրեմլի պետական պալատում, տեղի է ունեցել «Ոսկե Գրամոֆոն» ազգային երաժշտական մրցանակի հանձնման XXVI արարողությունը: Այս մասին հաղորդում է ria.ru-ն։

Մրցանակաբաշխությունը վարել են Գարիկ Մարտիրոսյանն ու Իվան Ուրգանտը։ 





Առաջիններից մեկը ելույթ է ունեցել Նիկոլայ Բասկովը։ Նա կատարեց «Ты красивая» երգը։ 



Գուցե Վալերի Մելաձեն երգում է «Время вышло», բայց երկրպագուների անձնական երգացանկերից նրա կատարումները չեն պատրաստվում անհետանալ: Նոր երգը նրան նվիրել է 17-րդ Գրամոֆոն։ 



Սերգեյ Լազարևը մրցանակ է ստացել «Я не могу молчать» երգի համար։ 



Յուլիա Սավիչևան տիեզերական շոու է կազմակերպել ֆուտուրիստական հանդերձանքով:

Նա կատարեց «Сияй» երգը։



Պոլինա Գագարինան «Ոսկե Գրամոֆոն» է ստացել «На расстоянии» երգի համար։ 



«Ночные снайперы» խմբին մրցանակ են հանձնել «Неторопливая любовь» երգի համար։ 



Արբենինան բացահայտել է, որ երիտասարդ կատարողներից իրեն դուր է գալիս Վանյա Դմիտրիենկոն։ 

Այս երգը 16-ամյա երաժշտին բերեց «Ոսկե Գրամոֆոն»։ 



Իրակլը և Մաշա Վեբերը մրցանակ են ստացել «Просто дождь» երգի համար։ 



Էմինին նվիրական արձանիկը հանձնել են «Отпусти и лети» երգի համար։ 



Maxim-ը, որի համար այս տարին ծանր է անցել, ստացել է արձանիկ «Спасибо» երգի համար:



Դիմա Բիլանը կատարեց «Она моя»։ Եվ տուն տարավ ևս մեկ «Ոսկե Գրամոֆոն»։ 



Քրիստինա Օրբակայտեն մրցանակ է ստացել Հայրենական երաժշտության զարգացման գործում ներդրած ավանդի համար:



Յուրի Անտոնովին հանձնել են «Սերունդների լեգենդ» հատուկ մրցանակը:



Նա մի քանի անմահ հիթեր է կատարել Կրեմլի պալատի բեմում։։ 



Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել Անտոնովի և Գրիգորի Լեպսի համատեղ երգի պրեմիերան, որը կոչվում է «Любимая»։ 



«Мир без твоей любви» երգը Դմիտրի Մալիկովին ևս մեկ «Ոսկե Գրամոֆոն» բերեց:



Դենիս Կլյավերը արարողությանը ներկայացել է կնոջ՝ Իրինայի հետ։ Նա մրցանակ է ստացել 
«Тебя удача найдет» երգի համար։



2021 թվականին Անի Լորակին մրցանակ է բաժին հասել «Наполовину» երգի համար։ 



Ալեքսանդր Պանայոտովին նվիրական արձանիկը հանձնել են «Миллионы» երգի  համար։ Արարողության ժամանակ երգիչն իր հիթը կատարել է նոր գործիքավորմամբ։ 



Մարի Քրայմբրերին արձանիկ է ստացել «Океан» երգի համար։

Թարգմանությունը՝ Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ 
Նյութը՝ ria.ru