Մահացել է ռեժիսոր Սերգեյ Սոլովյովը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահացել է ռեժիսոր Սերգեյ Սոլովյովը




77 տարեկանում մահացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր եւ մանկավարժ Սերգեյ Սոլովյովը, «ՏԱՍՍ»-ին հայտնել են ռեժիսորի շրջապատից։

«Սերգեյ Ալեքսանդրովիչը մահացել է այսօր, դա տեղի է ունեցել տանը»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Մահվան պատճառը չի նշվում։

Ռեժիսորի առավել հայտնի աշխատանքներից են «Ասսա» (1987թ․), «Սեւ վարդը թախծի նշան է, կարմիր վարդը` սիրո նշան» (1989թ.) եւ «Աննա Կարենինա» (2009 թ.) ֆիլմերը։


Լուսանկարը՝ Կիրիլ Կալինիկով/«ՌԻԱ Նովոստի»