Քիմ Քարդաշյանը դաշնակահարի է վարձել, որ իր երեխաներն ամեն առավոտ արթնանան կենդանի երաժշտության հնչյուններից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քիմ Քարդաշյանը դաշնակահարի է վարձել, որ իր երեխաներն ամեն առավոտ արթնանան կենդանի երաժշտության հնչյուններից




Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է զարմացնել իր երկրպագուներին։ Գործարարն իր ինստագրամյան էջի Stories բաժնում թխամորթ դաշնակահար Ֆիլիպ Կորնիշի մասնակցությամբ հոլովակ է հրապարակել, որը նվագում է Քիմի տան հյուրասենյակում։

Աստղը վարձել է երաժիշտին, որ նա ամբողջ դեկտեմբերրի ընթացքում ամեն առավոտ գա ու նվագով արթնացնի Քիմի երեխաներին։ Արտիստը սուրբծննդյան մեղեդիներ կկատարի՝ հեռուստաաստղի տանը տոնական մթնոլորտ ստեղծելու համար։


«Դեկտեմբերին Ֆիլպն ամեն առավոտ գալիս է դաշնամուրով սուրբծննդյան երաժշտություն նվագելու՝ երեխաներին արթնացնելու համար»,- իր բոլոգում պատմել է Քիմը։ Չորս երեխաների մայրն անում է ամեն ինչ, որ նրանք հնարավորինս հեշտ հաղթահարեն ծնողների ամուսնալուծությունը։

Քիմ Քարդաշյանն ու նրա նախկին ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, չորս երեխա ունեն՝ ութամյա Նորթը, վեցամյա Սեյնթը, երեքամյա Չիկագոն եւ երկուամյա Փսալմը (վերջին երկուսին կրել ու լույս աշխարհ է եկել փոխնակ մայրը)։ Օրերս Քիմը դիմել է Լոս Անջելեսի դատարան՝ խնդրելով «անհապաղ» լուծել ամուսնությունը Քանյե Ուեսթի հետ եւ վերականգնել իր օրիորդական ազգանունը։