Լրահոս

Հայտարարվել են «Ոսկե գլոբուսի» հավակնորդների անունները




Հայտարարվել են «Ոսկե գլուս» մրցանակի հավակնորդների անունները։ Մրցանակը կհանձնվի 79-րդ անգամ, հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Լավագույն դրամա» անվանակարգում ներկայացված են Դենի Վիլնեւի «Դյունա», Ռեյնալդո Մարկուսի «Ռիչարդ արքան», Քեննեթ Բրանայի «Բելֆաստ», Սիան Հեդերի «CODA. խուլ ծնողների երեխան», Ջեյն Քեմփիոնի «Շան իշխանություն» ֆիլմերը։

«Լավագույն ռեժիսոր» կոչման համար կպայքարեն Քեննեթ Բրանան («Բելֆաստ»), Ջեյն Քեմփիոնը («Շան իշխանություն»), Մեգի Ջիլենհոլը («Անծանոթ դուստր»), Սթիվեն Սփիլբերգը («Ուեսսայդյան պատմություն») եւ Դենի Վիլնեւը («Դյունա»)։

«Լավագույն դրամատիկ դերասան» անվանակարգում ներկայացված են Բենեդիկտ Քեմբերբետչը («Շան իշխանություն»), Խավիեր Բարդեմը («Լինել Ռիկարդո»), Մահերշալա Ալին («Կարապի երգը»), Դենզել Վաշինգթոնը («Մակբեթի ողբերգությունը») եւ Ուիլ Սմիթը («Ռիչարդ արքա»)։

«Լավագույն դրամատիկ դերասանուհի» մրցանակի համար կպայքարեն Ջեսիկա Չիսթեյնը («Թեմի Ֆեյի աչքերը»), Օլիվիա Քոուլմանը («Անծանոթ դուստր»), «Նիկոլ Քիդմանը» («Լինել Ռիկարդո»), Լեդի Գագան («Տուն Gucci») եւ Քրիստեն Ստյուրտը («Սփենսեր»)։

«Լավագույն օտարալեզու ֆիլմ» մրցանակին հավակնում են Յուխո Կուոսմանենի «Առանձնասենյակ № 6», Քեննեթ Բրանի «Բելֆաստ», Սիանա Հեդերի «CODA. խուլ ծնողների երեխան», Ջեյմի Քոմփիոնի «Շան իշխանությունը, «Նստի՛ր իմ մեքենայի ղեկին», «Հերոսը» եւ «Զուգահեռ մայրերը» նախագծերը։

Հեռուստատեսային «լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում առաջադրված են «Առավոտյան շոու», «Կաղամարի խաղը», «Ժառանգները», «Լյուպեն» եւ «Դիրքը» նախագծերը։

«Ոսկե գլոբուս» 79-րդ մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա հունվարի 9-ին։


Լուսանկարները՝ Noh Juhan|Netflix, Niko Tavernise /© 20th century Studios/Everett

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում