Ամուսնալուծության լուրերի ֆոնին․ Գրիգորի Լեպսի մոտ հիպերտոնիկ ճգնաժամ է տեղի ունեցել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ամուսնալուծության լուրերի ֆոնին․ Գրիգորի Լեպսի մոտ հիպերտոնիկ ճգնաժամ է տեղի ունեցել




Ռուս երգիչ Գրիգորի Լեպսի մոտ հիպերտոնիկ ճգնաժամ է տեղի ունեցել։ Արտիստը հանկարծակի վատացել է։ Նախօրեին Լեպսն ու Դոլինան պետք է դուետով հանդես գային համերգի ժամանակ, սակայն ելույթը ստիպված են եղել չեղարկել։

59-ամյա երաժշտի տնօրեն Վլադիմիր Ուրյուպինը պատմել է, թե ինչ է տեղի ունեցել արտիստի հետ։

«Գրիգորիի ճնշումը շատ է բարձրացել, հիպերտոնիկ ճգնաժամ է տեղի ունեցել։ Գուցե անհանգստացել է։ Նա հիպերտոնիկ է», - նշել է Ուրյուպինը։

Նա հավելել է, որ ժամանած բժիշկներն արագ կայունացրել են երաժշտի վիճակը։ Նրան ներարկում են արել։

«Այժմ նա տանն է, իրեն նորմալ է զգում, ամեն ինչ լավ է», – նշել է Վլադիմիր Ուրյուպինը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լեպսը եւ նրա կինը՝ պարուհի Աննա Շապլիկովան որոշել են ամուսնալուծվել գրեթե 20 տարվա ամուսնությունից հետո: