ԱԱ․ Վարազդատ Լալայանը փոքր արծաթ նվաճեց պոկում վարժությունում, Գոռ Մինասյանը 4-րդն է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԱԱ․ Վարազդատ Լալայանը փոքր արծաթ նվաճեց պոկում վարժությունում, Գոռ Մինասյանը 4-րդն է




Տաշքենդում ավարտին է մոտենում ծանրամարտի Աշխարհի առաջնությունը: Մրցումային վերջին օրը պայքարի են դուրս եկել գերծանր քաշային ծանրորդները: Այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց: Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը չկարողացավ մեդալ նվաճել՝ 4-րդ արդյունքը ցույց տալով:

Պոկում վարժությունում Վարազդատ Լալայանը, որն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների Աշխարհի առաջնությանը, առաջին մոտեցմամբ գլխավերևում պահել է 202 կգ ծանրաձողը, երկրորդ մոտեցման ժամանակ շատ վստահ բարձրացրել է նաև 207 կգ կշռող ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցմամբ իրեն է ենթարկել 211 կգ ծանրաձողը:

Մինասյանը պոկում վարժության առաջին մոտեցմամբ վստահորեն բարձրացրեց 205 կգ կշռող ծանրաձողը, սակայն երկրորդ և երրորդ մոտեցումները ձախողեց՝ չկարողանալով գլխավերևում պահել 213 կգ ծանրաձողը:

Այս վարժությունում փոքր ոսկե մեդալը նվաճեց վրացի գերհզոր ծանրորդ Լաշա Տալախաձեն՝ 225 կգ արդյունքով համաշխարհային նոր ռեկորդ սահմանեց:

Առջևում հրում վարժությունն է: