ԱԱ․ Վարազդատ Լալայանն Աշխարհի առաջնության արծաթե, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԱԱ․ Վարազդատ Լալայանն Աշխարհի առաջնության արծաթե, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր




Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնության +109 կգ քաշայինների պայքարում պոկում վարժությունից հետո օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը չորրորդն է։ Նույն քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Վարազդատ Լալայանը երկրորդն է։

Գոռ Մինասյանի համար պոկում վարժությունն անհաջող ստացվեց: Աշխարհի կրկնակի փոխչեմպիոնը վստահությամբ կատարեց միայն առաջին մոտեցումը՝ գլխավերեւում պահելով 205 կգ ծանրաձողը: Երկրորդ եւ երրորդ մոտեցումների համար Փաշիկ Ալավերդյանի համար պատվիրած 213 կգ Մինասյանին չհաջողվեց պոկել: Նախ երկրորդ մոտեցմամբ ձախողեց, երրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը փորձեց ավելացնել 213 կգ քաշը, բայց գրանցումներ կատարող հանձնաժողովը չգրանցեց: Փաշիկ Ալավերդյանը վիճեց, բայց նրա դժգոհությունը ոչինչ չփոխեց: Գոռ Մինասյանը ձախողեց նաեւ երրորդ փորձը եւ պոկում վարժությունում փոքր մեդալ չնվաճեց: Պայքարն ավարտեց 4-րդ տեղով:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը փայլեց պոկում վարժությունում: Եվրոպայի բրոնզե մեդալակիրը հաջողությամբ կատարեց բոլոր երեք մոտեցումները: Նախ՝ պոկեց 202 կգ, 207 կգ, ապա՝ 211 կգ: Այս վարժությունում Լալայանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալը 225 կգ արդյունքով նվաճեց վրացի Լաշա Տալախաձեն: Նա գրանցեց համաշխարհային ռեկորդ պոկում վարժությունում:

Հրում վարժությունում Վարազդատ Լալայանը, ձախողելով առաջին մոտեցման 240 կգ-ն, երկրորդ մոտեցմամբ գլխավերևում պահել է 242 կգ ծանրաձողը: Իսկ երրորդ մոտեցմամբ Լալայանը հրեց 246 կգ ծանրաձողը՝ ապահովելով արծաթե մեդալը:

Գոռ Մինասյանը հրում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 240, իսկ երկրորդ մոտեցմամբ 243 կգ ծանրաձողը: Երրորդ մոտեցմամբ համար պատվիրեց 253 կգ, սակայն Մինասյանը այն չկարողացավ բարձրացնել և շրջանցելով Վարազդատ Լալայանին՝ բավարարվելով ԱԱ-ի բրոնզե մեդալով: