Բաժանվելուց հետո կյանքը վայելելու վեց պատճառ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բաժանվելուց հետո կյանքը վայելելու վեց պատճառ




Դու կկարողանաս ուրախ անցկացնել ժամանակը

Անվերջ մտածելու փոխարեն, թե ում հետ է նա երեկոն անցկացնում, երբ տանը չէ ու այդ թեմայով պարզաբանումների վրա ժամանակ վատնելու փոխարեն։

Դու կարող ես ամբողջ վերմակը քեզ վերցնել

Ու այլեւս ոչ ոք այն քո վրայից գիշերը չի քաշի, կամ էլ քեզ մահճակալից ներքեւ չի գլորի։

Ապրումներից դու կնիհարես

Բաժանման եւս մեկ առավելություն ՝ հիմա ավելի հեշտ կլինի լավ կազմվածք ձեռք բերելը։

Դու կսովորես ինքդ քեզ սիրել

Քեզ անհամապատասխան տղայից բաժանվելուց հետո քո ինքնագնահատականը կբարձրանա։

Այլեւս ստիպված չես լինի շփվել նրա ազգականների հետ

Եթե նրանք հաճելի ու համակրելի մարդիկ էին, ոչիչ չի խանգարում քեզ շարունակել նրանց հետ շփումը։ Իսկ եթե ոչ՝ դու կարող ես ընդմիշտ ազատվել քեզ տհաճ մարդկանցից։

Դու կարող ես շարունակել առաջ շարժվել

Անկախ ամեն ինչից՝ կյանքը շարունակվում է, իսկ առջեւում բազմաթիվ հրաշալի հնարավորություններ կան։ Իսկ շուրջը դեռ բավականին շատ հրաշալի տղամարդիկ կան, որոնց հետ դու դեռ ծանոթ չես։