Ռոնալդուն ու Ռոդրիգեսը հայտնել են սպասվող երեխաների սեռը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռոնալդուն ու Ռոդրիգեսը հայտնել են սպասվող երեխաների սեռը




Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա հարձակվող Ռոնալդուի եւ Ջորջինա Ռոդրիգեսի ընտանիքում սպասվում է համալրում՝ երկվորյակ երեխաների ծնունդ։ Հոկտեմբերին էր Ջորջինան հայտնել, որ հղի է։ Այժմ Ռոնալդուի երեխաները յուրօրինակ ձեւով հայտնել են սպասվող երեխաների սեռը՝ տղա եւ աղջիկ։


Ռոնալդուն ունի չորս երեխա։ Կրիշտիանու կրտսերը ծնվել է 2010-ին։ Մայրը հայտնի չէ։ Եվան ու Մատեոն ծնվել են 2017-ին փոխնակ մորից։ 2017-ին էլ ծնվել է Ջորջինայի առաջնեկը։ Աղջկա անունը Ալանա Մարտինա է։