Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող




Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցում է 19 երկիր։ Հայաստանի պատվիրակ Մալենան ելույթ ունեցավ 9-րդը։

Մալենան հիանալի կատարեց «Քամի-քամի» երգը, որն օրեր շարունակ գլխավորել է մրցույթի պաշտոնական կայքի առցանց քվեարկությունը։


Հայաստանը ներկայացնող 14-ամյա երգչուհի Մալենան զբաղեցրեց առաջին տեղը, իսկ երկրորդը Լեհաստանը, երրորդը Ֆրանսիան։
 

«Դա հիասաքանչ է, եւ ես շատ ուրախ եմ, որ ունեմ երկրորդ հնարավորությունը ներկայացնելու իմ երկիրը։ Ես դրան սպասել եմ յոթ տարի․․․ դա իմ երազանքն է եղել»,- Մալենայի խոսքերը մեջբերել էր «Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական կայքը, որում հրապարակվել են նաեւ լուսանկարներ Փարիզում Մալենայի ունեցած առաջին փորձից։