Մահացել է «Il Divo» քառյակի վոկալիստ Կառլոս Մարինը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահացել է «Il Divo» քառյակի վոկալիստ Կառլոս Մարինը




Կորոնավիրուսով վարակվելու արդյունքում մահացել է իսպանացի երգիչ, «Il Divo» քառյակի անդամ Կառլոս Մարինը։ Մարինը մահացել է Մանչեսթեր քաղաքի հիվանդանոցում, նա 53 տարեկան էր։

«Ծանր սրտով հայտնում ենք, որ մահացել է մեր ընկեր ու գերծընկեր Կառլոս Մարտինը։ Ընկերներն, ընտանիքն ու երկրպագուները կզգան նրա կարիքը։ Երբեք չի լինի մեկ այլ նմանատիպ ձայն կամ ոգի, ինչպես Կառլոսն էր։ 17 տարվա ընթացքում մենք «Il Divo» անունը ստացած անհավանական ճամփորդության մեջ էինք, եւ մենք կկարոտենք մեր ընկերոջը»,- ասված է երեք վոկալիստների անունից Twitter-յան էջում արված հրապարակման մեջ։