PROJECT LA–ը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Սիրո երգի» հիման վրա - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

PROJECT LA–ը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Սիրո երգի» հիման վրա


PROJECT LA խումբը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Սիրո երգի» հիման վրա, որի երաժշտության հեղինակը Լևոն Արևշատյանն է, խոսքերը Սիլվա Կապուտիկյանինն են։ Երգը կատարում է խմբի հիմնական մենակատար Գոռ Սուջյանը։

PROJECT LA–ը ներկայացնում է Լևոն Արևշատյանի հեղինակային երգերը` գրված դասական բանաստեղծությունների հիման վրա:

 
 Էդգար Պոյի, Էմիլի Դիքենսոնի, Վիլիամ Հենլիի, Լորդ Բայրոնի բանաստեղծությունները երգերի վերածելուց հետո Լևոն Արևշատյանը որոշեց անդրադառնալ հայ դասականների՝ Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Համո Սահյանի, Պարույր Սևակի բանաստեղծություններին: