Ալեք Բոլդուինը մասամբ մեղավոր է սպանության համար, հայտարարել է մահացած օպերատորի հայրը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ալեք Բոլդուինը մասամբ մեղավոր է սպանության համար, հայտարարել է մահացած օպերատորի հայրը




«Ժանգը» ֆիլմի նկարահանման հրապարակում մահացած Հալինա Հատչինի հայրը՝ Անատոլի Անդրոսովիչը, հայտարարել է, որ դերասան Ալեք Բոլդուինը մասամբ է մեղավոր աղջկա սպանության համար։ Անդրոսովիչն այդ մասին հայտնել է Sun-ի հետ զրույցում։

«Չեմ կարող հասականալ Ալեքի վարքագիծը։ Ինչո՞ւ է նա ջնջել իր հրապարակումները Twitter-ում, երբ պարզ դարձավ, որ փորձի ընթացքում կրակոց է եղել։ Ինչո՞ւ է առհասարսակ կրակել փորձի ժամանակ։ Ատրճանակն այնպիսի հրազեն է, որը չի կրակում, մինչ չես սեղմում ձգանը։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ Բոլդուինը մասամբ մեղավոր է դստերս մահվան եւ այդ կրակոցն արձակելու համար»,- պարբերականին տված հարցազրույցում ասել է Հալինա Հատչինսի հայրը։

Ավելի վաղ՝ օպերատորի մահվան վերաբերյալ հարցազրույցի հրապարակումից հետո, Բոլդուինը ջնջել է Twitter-ի իր հաշիվը։ Հոկտեմբերի վերջին հայտնի է դարձել, որ Բոլդուինը կրակոց է արձակել «Ժանգը» ֆիլմի նկարահանման հրապարակում, ինչի արդյունքում մահացել է օպերատոր Հալինա Հատչինսը, վիրավորել է ռեժիսոր Ջոել Սոուսան։