Լրահոս

«Հաղթանակն ինձ համար շատ անսպասելի էր». Մալենա




՞րն էր «Քամի, քամի» երգի ճանաչում ձեռք բերելու գաղտնիքը, ի՞նչ էիր զգում դրա հետ կապված։ Փարիզում՝ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում տարած հաղթանակից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հարց ուղղեցին Հայաստանը ներկայացնող Մալենային։

«Առաջին անգամ էր, երբ իմ երգն այդպես տարածվեց և այդպես արագ, և չգիտեմ... Դա ուղղակի խենթություն է: Շնորհակալ եմ բոլոր մարդկանց, որոնք լսում են այդ երգը՝ իմ երգը՝ «Քամի, քամին»,- ասաց Մալենան։

«Հաղթանակն ինձ համար շատ անսպասելի էր և կարծես իրական չլիներ. չգիտեմ, ես իսկապես չեմ կարող նկարագրել այդ զգացողությունը. հիասքանչ էր»,- ասաց նա՝ խոսելով հաղթանակից հետո իր զգացողությունների մասին։

Երգչուհու խոսքով՝ ինքը Փարիզում շատ լավ ընկերներ է ձեռք բերել։

«Փարիզը ֆանտաստիկ է»,- ավելացրեց Հայաստանի պատվիրակը։


«Բոլորիդ սիրով հրավիրում ենք և սպասում ենք Հայաստանում»,- ասաց «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը։