AIPS. 2021թ. աշխարհի լավագույն մարզիկն ու մարզուհին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

AIPS. 2021թ. աշխարհի լավագույն մարզիկն ու մարզուհին




Մարզական մամուլի միջազգային ասոցիացիան (AIPS) ամփոփել է քվեարկության արդյունքներով՝ որոշելով 2021թ. աշխարհի լավագույն մարզիկին եւ մարզուհուն։

Աշխարհի լավագույն մարզիկ է ճանաչվել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ երկրորդ տեղում է առաջին անգամ Ֆորմուլա-1-ի չեմպիոնի կոչումը նվաճած «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը։ Եռյակը եզրափակել է այս տարի ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի հետ Ամերիկայի գավաթն առաջին անգամ նվաճած Լիոնել Մեսին, որը 7-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակին»։

Տարվա լավագույն մարզուհի է ճանաչվել ջամայկացի արագավազորդուհի Էլայն Տոմփսոն-Հերան, որը Տոկիոյի Օլիմպիական խաղերում նվաճեց 100 եւ 200 մետր վազքի, 4 անգամ 100 մետր փոխանցավազքի ոսկե մեդալները։ Երկրորդն է ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ալեքսիա Պուտելասը։ Երրորդը վենեսուելացի եռացատկորդուհի Յուլիմար Ռոխասն է, որը Տոկիոյում նվաճեց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը։

Քվեարկությանը մասնակցել է 114 երկրի 529 լրագրող։