Նազենի Հովհաննիսյանը՝ քույրերի հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նազենի Հովհաննիսյանը՝ քույրերի հետ

 


Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։ Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է քույրերի հետ։

«Բարի լույս... այս օրը Հայրս ու Մայրս ամուսնացան... ու, եթե ողջ լինեին, հաստատ կնշեինք նրանց ոսկե հարսանիքը՝ Նրանց հետ միասին: Իմ կարոտի օվկիանում փայլող փարոս են ծնողներս՝ պահպանող, ուղղորդող, մոլորություններից պաշտպանող:

Ամենամեծ հարստությունն ու ժառանգությունն են թողել՝ քույրերիս:

Իմ մոլորակն են նրանք: Շարժող ուժն ու իմ ապրելու ուժը:

Երեքով, որ հավաքվում ենք լրիվ ատոմային ռումբի էֆեկտ ունենք։

Էներգիայի անսպառ աղբյուր ու ամեն մեկս մեր կարծիքին ու դիքորոշմանը:



Խեղճ մեր տղամարդիկ։

Ապրեք իրարով ու ուժեղ մնացեք իրարով:

Անմնացորդ սերս են քույրերս:

Սուսաննա

Էդիտա

Նազենի

Հ.Գ. Նշեք ձեր պայծառներին ու մի զլացեք ասել, որ սիրում եք նրանց:

Շնորհակալ եմ երիցս՝ նման ընտանիքի համար»,- գրել է դերասանուհին։