Լրահոս

2022-ի նորույթները․ սերիալներ, որոնք արժե դիտել




«Մատանիների տիրակալը»

Այս տարի վերջապես կդիտենք «Մատանիների տիրակալի» տիեզերքի՝ այդքան սպասված սերիալը։ Գրող Ջոն Ռ․ Ռ․ Տոլկինը մեզ է նվիրել ամենազորեղ երեւակայական աշխարհներից մեկը։ Փիթեր Ջեքսոնը հիանալի էկրանավորել է այդ պատմությունը, եւ այժմ Amazon Prime-ը որոշել է ավելի խորասուզվել տիեզերքում՝ մեզ պատմելով այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Միջերկրում գրքի եւ ֆիլմերի իրադարձություններից հազարավոր տարիներ առաջ։

Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բրիջեսը Տոլկինի ստեղծագործության մոլի երկրպագու է, այդ պատճառով էլ 250 մլն դոլար է վճարել էկրանավորման իրավունքի համար։

Սերիալի ամբողջ բյուջեն աստղաբաշխական է՝ 1 միլիարդ դոլար։

Շոուի գործողությունները տեղի կունենան 2-րդ դարաշրջանի Միջերկրում։Հանդիսատեսին հանդիպում է սպասվում Գալադրիել թագուհու եւ տիրակալ Էլրոնդի, էլֆերի գերագույն թագավոր Գիլ-Գալադի, ինչպես նաեւ բազմաթիվ այլ կերպարների հետ։

Ամենակարեւորն այն է, որ մենք ծանոթանալու ենք իրական Սաուրոնի հետ, որը ոչ թե պարզապես չարը մարմնավորող ֆիգուր է, ինչպիսի ֆիլմերում ենք տեսել, այլ ամբողջական, ինտրիգային, զորավոր, նենգ եւ սրամիտ կերպար։

Ըստ որոշ ինսայդերների՝ կարելի է ասել, որ Սաուրոնը կենտրոնական կերպար կլինի։ Իհարկե, հակահերոս, սակայն ոչ պարզունակ ու միանշանակ։

Պրեմիերան նախատեսված է 2022 թվականի սեպտեմբերի 2-ին։

«Հալո»

Paramount+ սթրիմինգային սերվիսը կուրախացնի ինչպես բոլոր գեյմերներին, այնպես էլ՝ սովորական հեռուստադիտողներին։ Ալիքն այս տարի մեզ կնվիրի «Հալո» կուլտային խաղի էկրանավորումը։

Սերիալի սյուժեն հիմնված է առաջին խաղի՝ «Halo: Combat Evolved»-ի վրա։ Հեռավոր ապագա. երկրային զորքերը տանուլ են տալիս պատերազմը այլմոլորակային քաղաքակրթությունների կրոնական միությանը։ Երկրացիների վերջին հնարավորությունը SPARTAN-II նախագիծն է, որն ուղղված է ուժեղացված զինվորների ստեղծմանը:

Բայց, ցավոք, վճռորոշ ճակատամարտում երկրացիները պարտության են մատնվում, մոլորակը ոչնչացվում է։ Եվ միայն «Աշնան շարասյունը» տիեզերանավին է հաջողվում փրկվել։ Ջոն-117 նավի ուղեւորը, նույն ինքը՝ վարպետ Չիֆը,որը սպարտացիների վերջին ներկայացուցիչն է, հայտնաբերում է «Հալո» խորհրդավոր արտեֆակտը: Այն իրենից ներկայացնում է օղակ աշխարհ, որի օգնությամբ կարելի է փոխել պատմության ընթացքը:

Սերիայի շոուրաները կլինի Օտտո Բաթհերսթը: Նա սերտորեն համագործակցում է խաղը ստեղծողների հետ, իսկ նախագծի պրոդյուսերը Սթիվեն Սփիլբերգն է: Գլխավոր դերերը կկատարեն Պաբլո Շրայբերն ու Նատաշա ՄակԷլհոունը։

Պրեմիերան նախատեսված է 2022 թվականի ապրիլի 23-ին։

«Վերջինը մեզանից»

Կուլտային խաղի հերթական կինոադապտացիա, որը հեռարձակվելու է HBO կաբելային ալիքով։

Գոյատևման պայքարում կարծրացած Ջոելը և Էլլին՝ խիզախ, վաղահաս դեռահաս աղջիկը, ստիպված են միավորվել և օգնել միմյանց Միացյալ Նահանգների ավերակների միջով իրենց թափառումների ժամանակ:

Շարքը պետք է լինի մթնոլորտային: Ամենուր ավերված քաղաքներ են, որտեղ ամեն քայլափոխի վտանգ է սպառնում ոչ միայն մուտանտների, այլև հասարակ մարդկանց, ովքեր նույնպես ցանկանում են գոյատևել։ Շոուի իրադարձությունները, ինչպես ասում են, կհամապատասխանեն խաղի սյուժեին, բայց հուսով ենք, որ ստեղծողները նոր բան կավելացնեն դրան, քանի որ ղեկը խաղը ստեղծող Նիլ Դրաքմանի ձեռքերում է, ով Քրեյգ Մազինի հետ հանդես է գալիս որպես պրոդյուսեր և սցենարիստ:

Գլխավոր դերերը կխաղան Պեդրո Պասկալը և Բելլա Ռեմզին։

Պրեմիերան նախատեսված է 2022 թվականի ամռանը։

«Լուսնի ասպետ»

Marvel-ը կշարունակի մեզ ուրախացնել իր սերիալներով, որոնցից ամենասպասվածը՝ «Լուսնի ասպետ»-ը, կցուցադրվի «Disney +» սթրիմինգային սերվիսի միջոցով։

Շոուն հետևում է Մարկ Սպեկտորի արկածներին: Նա ԱՄՆ բանակի նախկին ծովային հետևակային է, իսկ ավելի ուշ՝ անհատականության խանգարում ունեցող վարձկան։ Նման հերոսը, որին ոմանք համեմատել են Բեթմենի հետ, հաստատ Marvel –ի կինոտիեզերքին կարող է մռայլություն ավելացնել։

Ջերեմի Սլեյթերը կլինի շոուի շոուրաները և սցենարիստը։

Իսկ գլխավոր դերերում են ականավոր Օսկար Այզեքը և Իթան Հոքը։

Պրեմիերան նախատեսված է 2022 թվականի գարնան վերջին կամ ամռան սկզբին։