Ամանորյա տրամադրություն հաղորդող 5 կախարդական ֆիլմ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ամանորյա տրամադրություն հաղորդող 5 կախարդական ֆիլմ


Հարգելի՛ ընթերցողներ, շուտով Ամանոր է, ինչի կապակցությամբ NEWS.am STYLE-ը շնորհավորում է բոլորիս և 2022թ․-ին ամենայն բարիք մաղթում։ Հիշեք՝ ամենակարեւորը ընտանեկան ջերմությունն է։ Իսկ ընտանիքում ջերմություն կարող են ապահովել, դե իհարկե, ամանորյա ֆիլմերը։ Օրինակ, «Տանը միայնակ», «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմերն Ամանորին դիտելն արդեն երկար տարիներ դարձել է հաճելի ավանդույթ։ Ֆիլմերը, որոնք առաջարկում ենք այսօր, նույնպես կզարդարեն ձեր տոնական օրերը։

Բարի գալուստ կամ հարեւանների մուտքն արգելված է (2006)

Հյուսիսային Ամերիկայի մի փոքրիկ քաղաքում Սուրբ Ծննդյան նախօրեին ռազմական դրություն հայտարարելու ժամանակն է. բնակիչներից մեկը որոշել է իր տունը զարդարել այնպիսի լուսավորությամբ, որը տեսանելի կլինի տիեզերքից:

Սա դուր չի գալիս համայնքի անդամներին, հատկապես՝ նրա ամենամոտ հարեւանին։ Մարտերը պատրաստ են ոչնչացնել քաղաքը։ Այնուամենայնիվ, պատերազմող կողմերը բացահայտում են Սուրբ Ծննդի իրական արժեքը:

 


Կանխազգացում (2001)

Ձմեռային մի օր նյույորքյան ամբոխի մեջ Ջոնաթանը հանդիպում է Սառային։ Երկու անծանոթ մարդիկ ամանորյա խառնաշփոթի մեջ հասկանում են, որ «ձգում» են միմյանց։


Գանգուրիկ Սյուն (1991)

Աֆերիստ Բիլլ Դանսերը և նրա խնամքի տակ գտնվող խելացի, գանգուր մազերով որբ երեխան նետվեցին Չիկագոյի հենց սիրտը: Այս անգամ Բիլլի բախտը բերում է. անվնաս խարդախության արդյունքում նրանք անօթևանների կացարանից հայտնվում են շքեղ առանձնատանը։ Բիլլը ձևացնում է, թե իրեն հարվածում է մեքենան, որը վարում է մի երիտասարդ հարուստ կին: Վախենալով Բիլլի կյանքի համար՝ կինը նրան և Սյուին հրավիրում է՝ ժամանակավորապես իր տանը ապրելու...

 


Ամուր ընկույզ (1988)

Լոս Անջելեսի գերժամանակակից երկնաքերում ոստիկան Ջոն Մաքքլեյնը մահացու կռիվ է մղում քաղաքական ահաբեկիչների հանցախմբի դեմ, որոնք երկու տասնյակ պատանդներ են վերցրել, այդ թվում՝ նրա կնոջը։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ կնոջը տեսնելու համար տղան քաղաք է գալիս, մասնակցում ամանորյա խնջույքին, որն ավարտվում է իսկական պատերազմով ...


Սանտա Կլաուս (1994)

Ամանորի գիշերը խաղալիք վաճառող Սքոթ Կալվինը պատահաբար տանիքից հրում է մի տարօրինակ ծերուկի։ Անհավատալի է. նա այնտեղ գտնում է կայանված հյուսիսային եղջերու։

Մինչ անծանոթն անօգնական թռչում է ձնակույտի մեջ, հետաքրքրասեր Սքոթը թամբում է եղջերուն և հայտնվում Հյուսիսային բևեռում, որտեղ գլխավոր էլֆը համոզում է նրան զբաղեցնել Ձմեռ պապի տեղը, որը ներկայումս պառկած է Կալվինի տան մոտ և չի կարող կատարել իր պարտականությունները: