Հոգեբանը բացահայտել է «հիանալի սեքսի» գաղտնիքները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հոգեբանը բացահայտել է «հիանալի սեքսի» գաղտնիքները




Հոգեբան և սեքսապաթոլոգ Փեգի Քլայնպլացը և Օտտավայի համալսարանի նրա գործընկերները վերջերս կատարած ուսումնասիրության ժամանակ հերքել են ինտիմ հաջողության ֆիզիկական բաղադրիչների մասին կարծրատիպերը: Հետազոտողները փնտրելով գտել են տարբեր սեռի, տարիքի և սեռական կողմնորոշման մարդկանց և եկել այն եզրակացության, որ նրանք բոլորը սեքսի գագաթնակետին նույն զգացողություններն են ունեցել՝ ամբողջական ընկղմում պահի մեջ, խորը կապ զուգընկերոջ հետ և նոր հույզեր ապրելու պատրաստակամություն:

«Սեքսը թույլ տվեց հիանալի սիրահարներին ավելի լավ ճանաչել իրենց և իրենց զուգընկերներին: Դա միասին խաղալու և ուսումնասիրելու, միմյանց հանդեպ խոցելի դառնալու, արկածախնդրության գնալու միջոց էր»,- The Guardian-ը մեջբերում է «Ինչպես է ցանկանում կինը. վարպետության դաս` սեքսի գիտության մասին» գրքի հեղինակ, սեքս-հրահանգիչ Էմիլի Նագոսկիին:

Սեքսի ժամանակ ներկայությունը և ներգրավվածությունը զարգացնելու համար սկզբնապես կարելի է սովորել ձեր ներկայությանը առօրյա կյանքում՝ մի պահ կանգ առնել և նայել գետնին, որով դուք քայլում եք, զգալ, թե ինչպես է օդը շոյում ձեր մաշկը կամ ուշադրություն դարձնել երկնքի հատուկ երանգին, կարծում է սեքս հրահանգիչ Ռուբի Ռեյը: Իսկ ահա «Ասա ինձ, երբ եք վերջին անգամ սեքսով զբաղվել. ինչպես վերականգնել սիրային հարաբերությունները» գրքի հեղինակ, հոգեթերապևտ Յան Քյորները կարծում է, որ բանալին ամենախորը էրոտիկ երևակայությունների մեջ է, որոնց պետք է լսել: Մեր ցանկությունները հասկանալը ոչ միայն օգնում է մեզ ավելի հստակ պատկերացում կազմել այն մասին, թե ինչն է մեզ հետաքրքրում էրոտիկ իմաստով, այլ նաև թույլ է տալիս օգտագործել խելքն ու երևակայությունը, կարծում է Քյորները։

Տարբեր կարծիքներ ուսումնասիրելուց հետո հոդվածի հեղինակը եզրակացնում է, որ «հիանալի սեքսի» կարելի է հասնել՝ հետևելով ստորև նշված հրահանգներին.

-դարձեք լիարժեք ներգրավված,
-ընդլայնել ձեր պատկերացումը սեքսի մասին,
-հետևեք ձեր ներքին ցանկություններին,
-չափազանց կոշտ մի եղեք ինքներդ ձեր նկատմամբ,
-ազնիվ եղեք,
-խաղացեք հոգեբանական խաղեր,
-զուգծընկերոջ հետ երկխոսությունը հիմքն է,
-հաճույքը կարող է լինել ոչ թե ինքնաբուխ, այլ պլանավորված: