COVID-19-ի պատճառով անորոշ ժամկետով հետաձգվել է «Գրեմմի» մրցանակաբաշխության արարողությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

COVID-19-ի պատճառով անորոշ ժամկետով հետաձգվել է «Գրեմմի» մրցանակաբաշխության արարողությունը




ԱՄՆ ձայնագրման ակադեմիան հայտարարել է, որ «Գրեմմի» մրցանակաբաշխության արարողությունը կորոնավիրուսի տարածման պատճառով անորոշ ժամկետով հետաձգվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Քաղաքային եւ նահանգային պաշտոնյաների, առողջապահության եւ անվտանգության փորձագետների, արտիստների համայնքի, ակադամիայի բազմաթիվ գործընկերների եւ CBS-ի հետ մանրամասն ուսումնասիրությունից եւ վերլուծությունից հետո հետաձգել ենք «Գրեմմի» 64-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը»,- ասված է մրցականաբաշխության կայքում։

Դեկտեբմերին հաղորդվում էր, որ կանադացի ռեփեր Դրեյքը դիմել է Ամերիկյան ձայնագրման ակադեմիային՝ խնդրելով իր անունը հեռացնել 2022թ․-ին «Գրեմմի» հավակնորդների ցանկից։ Որոշման պատճառները չեն նշվում։