Ապիկ Արոյանը Հայաստան այցի և սպասելիք նորությունների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ապիկ Արոյանը Հայաստան այցի և սպասելիք նորությունների մասին




Սիրիահայ երգիչ Ապիկ Արոյանը ամանորյա այս օրերին գտնվում է Հայաստանում։ Արոյանը հայրենիքում լինելու է 15 օր։ Ամանորը դիմավորել է Հայաստանում։ Այդ օրը երգչի համար եղել է գործնական. նա համերգով է հանդես եկել հայաստանյան լավագույն ռեստորաններից մեկում։


 Հայաստանում կայացած համերգները անցել են լեփ-լեցուն դահլիճներում։ Առաջիկա օրերին ևս համերգները շարունակական են լինելու երևանյան տարբեր ժամանցային վայրերում։ EXCLUSIVElife.am-ի հետ զրույցում ասաց Ապիկ Արոյանը՝ խոստանալով բարձր տրամադրություն ապահովել հյուրերին։ Խոսելով սպասելիքների մասին՝ Արոյանը ասաց, որ շուտով Հայաստանում կնկարահանի տեսահոլովակ։