Սուրեն Չախալյանը՝ ՀՖՖ Տեխնիկական տնօրեն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սուրեն Չախալյանը՝ ՀՖՖ Տեխնիկական տնօրեն



Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոր տեխնիկական տնօրեն ունի: Այսուհետ այդ պաշտոնը կզբաղեցնի Սուրեն Չախալյանը: 

պաշտոնում 49-ամյա մասնագետը կփոխարինի Ռաֆայել Նազարյանին, որը, ելնելով խիստ ծանրաբեռնածությունից, ՀՖՖ Տեխնիկական տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: 

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընդունել է հրաժարականի դիմումը և շնորհակալություն հայտնել Ռաֆայել Նազարյանին կատարած աշխատանքի համար: Նազարյանն այսուհետ կկենտրոնանա Հայ

աստանի մինչև 21 տարեկանների հավաքականում և ԲԿՄԱ-ում իր աշխատանքի վրա: ՀՖՖ նախագահի մեկ այլ հրամանով ՀՖՖ Տեխնիկական տնօրեն է նշանակվել Սուրեն Չախալյանը: ՀՖՖ նորանշանակ տեխնիկական տնօրենը մարզչական հարուստ կենսագրություն ունի:

 Աշխատել է «Փյունիկում», «Արարատում», «Ուլիսում», Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականում՝ որպես գլխավոր մարզիչ, Հայաստանի մինչև 21 տարեկանների և ազգային հավաքականներում՝ որպես գլխավոր մարզչի օգնական: 

Չախալյանն ունի նաև ադմինիստրատիվ աշխատանքի փորձ. 2021 թվականի փետրվարից ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզական տնօրենն էր և տեխնիկական տնօրինությանը կից ստեղծված մարզչական խորհրդի անդամ: