Լրահոս

Ինչպիսին կլինի 2022 թվականը եւ ինչ կբերի կենդանակերպի յուրաքանչյուր նշանին




Խոյ

Խոյերը միանշանակ կարող են իրենց կյանքում նոր էջ բացել։ Նրանց արագ արձագանքը, հանդուգնությունն ու նորարարական մտածողությունն ինչպես երբեք տեղին կլինեն գալիք տարում։ Պահպանեք ձեր սթափությունը եւ բռնեք կարեւոր հնարավորությունների պոչը։

Ցուլ

Ցուլերին հեշտ չի լինի, քանի որ նրանց աշխարհ կներխուժեն հանկարծակի իրադարձություններ, որոնք կպահանջեն ռիսկի դիմել՝ այն, ինչ Ցուլերը չեն սիրում։ Շրջապատող մարդկանց բուռն զգացմունքները նույնպես կարող են նավակը ճոճել եւ դուրս բերել հարմարավետության գոտուց: Այնուամենայնիվ, եթե հանգիստ վերաբերվեք տուրբուլենտության ժամանակահատվածներին, ապա կարելի է այս տարի իրական բեկում կատարել, որի արդյունքները ձեզ հետ կմնան առաջիկա 18 տարիների ընթացքում:

Երկվորյակ

Երկվորյակները, ընդհակառակը, կարող են ստանալ ավելի շատ կայունություն, որը նրանց հաճախ չի բավականացնում։ Ծանոթությունները, ծրագրերը եւ հոբբին բավարար չեն լինի, հատկապես տարվա երկրորդ կեսին, բայց ավելի հեշտ կլինի առաջնահերթություն տալն ու ընտրություն կատարելը։

Խեցգետին

Խեցգետինները կարող են հաջողության հույս ունենալ հունվարից մայիս, ինչպես նաեւ նոյեմբերից դեկտեմբեր ամիսներին: Իսկ այս տարվա տուրբուլենտության ժամանակահատվածները կարող են նրանց տալ կառուցողական արագացում եւ ցույց տալ նոր հնարավորություններ։

Առյուծ

Առյուծները պետք է կարգապահություն սովորեն, որպեսզի հաջողության հասնեն։ Այս տարին նրանց համար կարող է իսկական քաոս թվալ, բայց եթե միացնեն կառուցվածքային մտածողությունը, առողջ ապրելակերպը եւ գործեն ըստ պլանի, անկախ ամեն ինչից, ապա նույնիսկ քաոսը չի կարողանա Ձեզ շեղել ճիշտ ուղուց։

Կույս

Կույսերը գալիք տարվանից կստանան մեծ քանակությամբ հաճելի բոնուսներ, թեեւ տարվա առաջին կեսի ընդհանուր ռոմանտիկությունը եւ թուլացումը կարող են նյարդայնացնել Ձեզ: Այնուամենայնիվ, 2022-ը հիանալի տարի է ռեսուրսի ավելացման համար՝ ինչպես հոգեբանական, այնպես էլ նյութական:

Կշեռք

Կշեռքներին կյանքը հաճախ կառաջարկի այնպիսի իրավիճակներ, որտեղ նրանք պետք է սովորեն ավելի համարձակ, վճռական եւ նույնիսկ որոշ չափով ագրեսիվ լինել: 2022 թվականը լավ տարի է, որպեսզի առաջ մղեք առողջ եսասիրությունը եւ սովորեք պաշտպանել Ձեր շահերը։

Կարիճ

Կարիճների համար տարին իսկապես ճակատագրական եւ փոխակերպումներով է լինելու։ Կարելի է ասել, որ նրանք պետք է օձի նման փոխեն հին մաշկը․ կյանքից շատ բան կհեռանա, որն արդեն դարձել է անհետաքրքիր եւ միայն դանդաղեցնում է զարգացումը: Գործընթացը հեշտ չէ, բայց արդյունքում ամեն ինչ լավ կլինի։

Աղեղնավոր

Աղեղնավորները կարող են սպասել բարձր հաջողության։ Ընդ որում, եթե տարվա առաջին կեսին նրանց համար կարող է անհասկանալի լինել, թե ինչպես կիրառել այդ հաջողությունը, ապա մայիսի կեսերից կարելի է սկսել։ Սակայն, վայելել ռոմանտիկային եւ հարմարավետությանը դա չի խանգարի։

Այծեղջյուր

Այծեղջյուրներն ամենից շատն են զգում աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները։ Այս տարի նրանք հնարավորություն կունենան սինխրոնիզացնել այդ փոփոխությունները եւ ճիշտ ժամանակին հաճախ հայտնվել ճիշտ տեղում։ Կանխազգացումը եւ ինսայթները Ձեզ կօգնեն դրանում։

Ջրհոս

Ջրհոսները կարող են բախվել սահմանափակումների, որոնք կբարձրացնեն պատասխանատվությունը եւ կյանքի որոշ ոլորտներում արագ հասունանալու անհրաժեշտությանը։ Այս տարի պետք է սովորեք մնալ ազատ եւ անխոհեմ, անգամ գտնվելով դեդլայնների կոշտ սահմաններում։

Ձկներ

Այս տարին Ձկների համար հարմարավետ եւ հաճելի կլինի․ նրանք այլեւս կարիք չեն ունենա սինխրոնիզացվել աշխարհի հետ, քանի որ հակառակը կլինի: Դուք կարող եք համարձակորեն սպասել հաջողության, ռոմանտիկ զգացմունքների եւ ոգեշնչման ալիքի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում